Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցի շուրջ շուտով վերջնական որոշում կկայացվի:
«Լիահույս եմ, որ վերջնական որոշման ընդունումը շատ չի ուշանա: Ստույգ ժամկետներ չեմ կարող ասել, սակայն հավաստիացնում եմ, որ բոլորս հասկանում ենք հարցի կարևորությունը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի որոշումն ընդունվի հնարավորինս կարճ ժամկետներում»,- հայտարարել է Հերմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Եվրախորհրդարանը դիմել է Եվրամիության խորհրդին՝ կոչ անելով Վրաստանի հետ վիզայի ազատականեցման նպատակով բանակցություններն սկսել՝ առանց լրացուցիչ ձգձգումների: