Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից կայացրած որոշման համաձայն՝ ՆԳՆ-ի ծառայության բոլոր տեսակի սահմանափակված ծառայությունները փետրվարի մեկից կշարունակեն գործունեությունը, այդ թվում վարորդական իրավունքի քննությունների ընդունումը:
Մինչև փետրվարի մեկը կշարունակեն դադարեցված մնալ հրազենի գրանցման գործընթացները:
Մինչև փետրվարի մեկը ժամանակավորապես դադարեցված կլինի նաև ծառայությունների հասանելիությունը Ախալքալաքի ու Ամբրոլաուրիի սերվիս-կենտրոններում:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումնեհրի պատճառով, քաղաքացիները ծառայոլւթյան գործակալություններին կարող են դիմել միայն տրանսպորտային միջոցների մաքսազերծման, վերաարտահանման, արտահանման ընթացակարգերն իրականացնելու համար: Այս ընթացակարգերի իրականացումը հնարավոր է միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ու շաբաթ օրերին: