Վրաստանում շուկաները կբացվեն փետրվարին, առևտրականները պարտադիր կթեստավորվեն. Տեսանյութ

Փետրվարի 1-ից առևտրի կենտրոնների հետ ծրագրվում է բացել նաև Վրաստանի բոլոր շուկաները։

Հանդիպում է եղել խոշոր շուկաների սեփականատերերի ու կառավարության տնտեսական խմբի հետ։

Քննարկվել են վերաբացումից հետո վաճառակետերում անվտանգության նորմերի կիրառման հարցերը։  Շուկայի աշխատակիցները պարտավոր են դիմակներով լինել, իսկ 2 շաբաթը մեկ անգամ Կորոնավիրուսի թեստ հանձնել։

Հիշեցնենք` շուկաները (բացառությամբ ագրարային) փակ են նոյեմբերի 28-ի նոր կարգավորումներով, արգելքի ժամկետը լրանում է փետրվարին։

Վրաստանում մեկնարկել է ակտիվ թեստավորման փուլ. պարտադիր թեստավորման ենթակա են խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Այս փուլում խոսվում է նաև տաքսու վարորդների ու հոգևորականների թեստավորման մասին։