Թբիլիսիի մետրոն 55 տարեկան է: Պաշտոնապես այն բացվել է 1966 թ հունվարի 11 -ին ու կազմված է եղել վեց կայաններից, երկարությունը կազմել է 6.5 մետր: Սա մետրոյի չորրորդ համակարգն էր խորհրդային միության ողջ կազմում ( Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կիևից հետո)։
Թբիլիսիի մետրոն ամեն տարվա կտրվածքով ծառայում է 400-450 հազար ուղևորի: Կորոնավիրուսի պատճառով, թեև, նոյեմբերի 28 -ից ի վեր այլ տրանսպորտային այլ միջոցների հետ մեկտեղ դադարեցված է նաև Թբիլիսիի ամհենաարագ տրանսպորտի՝ մետրոյի աշխատանքը:
- Թբիլիսիի մետրոյի առաջին գծով ուղևորվելու համար՝ երկու կողմից (Ախմետելիի թատրոնից Վարկեթիլի) պահանջվում է 60 րոպե, իսկ երկրորդ գծով՝ 30 րոպե,
- Առաջին գծի երկարությունը 40 կմ է կազմում, երկրորդինը՝ 17,
- Ամենօրյա ռեժիմով, առաջին գծի գնացքը միջինում 400 կմ է անցնում, երկրորդ գծինը՝ 311 կմ,
- Մետրոյի բոլոր էսկալատորների ընդհանուր երկարությունը 10 կմ է կազմում,
- Մետրոյի բոլոր ստորգետնյա ճանապարհների ընդհանուր երկարությունը 53,7 կմ է,
- Ամենախորը կայանը Ռուսթավելին է, որը գտնվում է 60 մ խորության վրա,
- Մետրոն տարեկան կտրվածքով միջինում 65 կիլովատ էլ. էներգիա է ծախսում,
- Թբիլիսիի մետրոյի ստորգետնյա ճանապարհներից ամենօրյա կտրվածքով միջինում 25 հազար տոննա ջուր է հանվում։