Թբիլիսիի քաղաքապետարանին կից գործող հաղորդակցությունների գործակալությունը ֆեյսբուքի ու ինստագրամի հարթակներում գովազդ տարածելու վրա 2021-ին էլ կծախսի 170 000 լարի, ինչպես դա արել էր նախորդ տարի:
Այս գումարով քաղաքապետարանը ծրագրում է վճարել սոցցանցերում տեղադրված կոնտենտի գովազդի համար: Այստեղից Թբիլիսիի քաղաքապետարանը որպես ամբողջական կառույց ներկայացված է ինստագրամում, իսկ ֆեյսբուքում կառույցի բոլոր բաժիններն առանձին էջեր ունեն, որոնք ներկայացնում ենք ստորև՝
- Թբիլիսիի քաղաքապետարան
- Առանձին 9 թաղամասերի ֆեյսբուքյան էջեր
- Առողջապահության և սոցիալական ծառայության քաղաքային գործակալություն
- Մշակույթի, կրթության, սպորտի ու երիտասարդության հարցերի ծառայություն
- Քաղաքային տեսչություն
- Շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային ծառայություն
- Տրանսպորտի ու քաղաքային զարգացման ծառայություն
- Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայություն
- Կենդանիների մոնիթորինգի ծառայություն
- Թբիլիսիի գլխավոր գրադարան
- Ճարտարապետության ծառայություն
- Գույքի կառավարման ծառայություն
- Վրաստանի ազգային բուսաբանական այգի
- Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման ծառայություն
- Թբիլիսիի զարգացման հիմնադրամ
- Երիտասարդների ազգային դղյակ
- Իմ փաստաբանը
- Թբիլիսիի մեդիադարանների միավորում
- Թբիլիսիի կենդանաբանական այգի
- Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպություն
- Թբիլսերվիս գրուպ
Հանրության հետ հաղորդակցության գործակալությունը ստեղծվել է 2018 թվականին ու նախորդ տարվա դրությամբ՝ 55 աշխատակից ունի: