Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1857 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 241 637 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 17 795 թեստավորում, այդ թվում 11 934 հակամարմինների թեստով, 5 861 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 993 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 208 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 2 820:
Կարանտինային գոտում է գտնվում 514 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3 879 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 569 պացիենտ: