Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության տեղեկատվությամբ, 2020 թվականին Վրաստան մուտք գործած միջազգային ճանապարհորդների քանակը նվազել է 81 տոկոսով:
2020 թվականի ընթացքում Վրաստան է մուտք գործել 1,7 մլն այցելու, որից 1,3 մլնը հունվար-մարտ ամիսներին: 2019 թվականին այս թիվը կազմում էր 9,4 մլն:
2020 թվականին Վրաստան ամենաշատ այցելու է մուտք գործել Թուրքիայից՝ 335,949 այցելու, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 295,175 այցելու և երրորդում՝ Հայաստանը՝ 261,295 այցելու: