Վրաստանում նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում երկրի ամբողջ տարածքում նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին գործում է կառավարության փոխհատուցման ծրագիրը, ըստ որի` կառավարությունը վճարում է մինչև 200 կՎ էլեկտրաէներգիա ու 200 մ3 գազ սպառողների կոմունալ ծախսերը, ինչպես նաև ջրի ու աղբի վարձավճարները:
Միաժամանակ, հունվարի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում 3,5 թեթրիով թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը: Կառավարությունը որոշում է կայացրել 2021 թվականի ընթացքում մինչև 300 կՎ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սուբսիդավորել թանկացած 3,5 թեթրին, այսինքն 2021 թվականի ընթացքում բնակիչները մինչև 300 կՎ սպառելու դեպքում վճարելու են նույն գինը, ինչ թանկացումից առաջ:
Սուբսիդավորման ծրագիրը կապ չունի վերոնշյալ հակաճգնաժամային ծրագրով նախատեսված 200 կՎ էլեկտրաէներգիայի փոխհատուցման հետ: