Հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 235 491 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 15492 թեստավորում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից բուժվել է ևս 419 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 695 մարդ: Վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 2694:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 670
- Աջարիա — 118
- Իմերեթի — 257
- Քվեմո Քարթլի — 106
- Շիդա Քարթլի — 107
- Գուրիա — 29
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 145
- Կախեթի — 85
- Մցխեթա Մթիանեթի — 56
- Սամցխե-Ջավախեթի — 25
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 14: