Այսօրվանից՝ հունվարի 7-ից, Վրաստանի ամբողջ տարածքում կրկին կգործի տեղաշարժի արգելքը երեկոյանը ժամը 21:00-ից 05:00-ն: Այս ժամանակահատվածում արգելվում է ինչպես հետիոտների, այնպես էլ տրանսպորտի տեղաշարժը:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանում նոր սահմանափակումները ուժի մեջ մտան նոյեմբերի 28-ից:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի հունվարի 16-ից երկրում կվերականգնվի մունիցիպալ և միջքաղաքայաին տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև կսկսեն աշխատել առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերին:
Ժամը 21:00-05:00-ին սահմանված տեղաշարժի արգելքը կմնա ուժի մեջ:
Հատկանշական է, որ հունվարի 16-ից վերոնշյալ սահմանափակումներ վերացնելու վերջնական որոշում դեռ ընդունված չէ: