Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ազատագրել Սիրիայի Ռաքքա քաղաքը»:Էրդողանը նաև ասել է, որ Մամբիջ քաղաքը, որը քուրդ կամավորներն ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, նույնպես իրենց թիրախում է: Այս մասին Էրդողանը տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռաքայի վրա հարձակմանը մասնակցելու են նաև քուրթ կամավորներ: Սրա հետ մեկտեղ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Սինջարի շրջանում, որը գտնվում է Մոսուլի մոտակայքում, «Քրդական աշխատավորների կուսակցությունը» նոր բազա է ստեղծել, ինչը անթույլատրելի է Թուրքիայի կողմից: