Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին Զուրաբիշվիլին գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«ՀՀ նախագահ, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի, բայց մենք գլոբալ համերաշխության միջոցով կհաղթահարենք այս ճգնաժամը և ավելի ուժեղացած դուրս կգանք», — գրել է Վրաստանի նախագահը:
.@Arm_President, wishing you a speedy recovery! This virus knows no boundary, no status but we will defeat this crisis through #GlobalSolidarity and come out stronger.
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) January 5, 2021