Հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1800 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 233 879 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 839 թեստավորում, այդ թվում 8 253 հակամարմինների թեստով, 6 586 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 276 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 2 666:
Կարանտինային գոտում է գտնվում 484 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3901 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 765 պացիենտ: