Հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի —961
- Աջարիա —125
- Իմերեթի —420
- Քվեմո Քարթլի —142
- Շիդա Քարթլի —154
- Գուրիա —40
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի —201
- Կախեթի —185
- Մցխեթա Մթիանեթի —57
- Սամցխե-Ջավախեթի —16
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 15: