Հոկտեմբերը 27-ի երեկոյան, «Միացյալ ազգայի շարժման» անդամների և Սամցխե-Ջավախեթիի (Ջավախք) նահանգապետի միջև միջադեպ է տեղի ունեցել: Ընդդիմադիր կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Էլենա Խոշտարիան: Նրա խոսքերով` նահանգապետի մեքենայից մարդիկ են իջել և իր ներկայությամբ ծեծի ենթարկել «Միացյալ ազգային շարժման» նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին: Խոշտարիան ասել է նաև, որ դեպքին շատերն են ականատես եղել, և իրենք պատրաստվում են այս հարցով դիմել հասարակական կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Նահանգապետը իր հերթին կտրականապես հերքել է մեղադրանքը:
Մանրամասները` Տեսանյությում
http://rustavi2.com/ka/news/60029