Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ 1 տարվա ընթացքում երկրում ձեթը թանկացել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 11, հացն ու հացամթերքը՝ 7, իսկ ձկնեղենը՝ 8,8 տոկոսով:
Գործակալությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա տվյալները, որի համաձայն 2020 թվականի դեկտեմբեր ամսին տարեկան գնաճի մակարդակը կազմում է 2,4 տոկոս:
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն են թողել.
- սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խումբը,
- բժկական ապրանքների, սարքավորումների և ամբուլատոր բժկական ծառայության և կահույքի և կենցաղային իրերի խումբը,
- ծխախոտ և ալկոհոլային խմիչքների խումբը: