Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 594 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 229 763 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1963 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 405 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2628:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 226
- Աջարիա — 64
- Իմերեթի — 87
- Քվեմո Քարթլի — 24
- Շիդա Քարթլի — 20
- Գուրիա — 32
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 64
- Կախեթի — 44
- Մցխեթա Մթիանեթի — 20
- Սամցխե-Ջավախեթի — 8
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 5: