Հունվարի 1-ից Վրաստանի հանրային դպրոցների` ամբողջ աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ ուսուցիչները 100 լարի (մոտ 30 դոլար) ավել կստանան։ Սա հնարավոր է դարձել դպրոցների ֆինանսավորումը 106 մլն. լարիով (32,4 մլն $) ավելացնելու շնորհիվ։ Կրթության նախարարության բյուջեն նոր տարում ընդհանուր առմամբ ավելացել է 263,8 մլն. լարիով (80,7 մլն. $) ու կազմում է 1,8 մլրդ (551 մլն. $)։
Վրաստանում գրանցված է 2 309 դպրոց` 2 086 պետական ու 223 մասնավոր։ Աշխատանքի է տեղավորված 62 699 մանկավարժ։
Վրաստանում ուսուցիչների համար 4 կատեգորիա կա.Առաջին աստիճանին մանկավարժ-պրակտիկոսներերն են, 2-րդը` ավագ մանկավարժները, 3-րդում`առաջատար մանկավարժները, 4-րդում`մենթորները։
Մինչ փոփոխությունը` ավագ մանկավարժի աշխատավարձը 1011 լարի էր (310 $), առաջատար մանկավարժը ստանում էր 1435 լարի (440 $), մենթորը` 1745 լարի (535 $)։