Հոկտեմբերի 27-ը աբխազերեն լեզվի օրն է: Այս կապակցությամբ աբխազ ժողովրդին շնորահավորանքներ են հղել Վրաստանի վարչապետը, նախագահը և այլ պաշտոնյաներ: Վրաստաիի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ոչ միայն աբխազներին, այլև համայն Վրաստանին.
« Աբխազերենը՝ վրացերենի հետ մեկտեղ, Աբխազիայի տարածքում պետական լեզու է համարվում: Մենք հավատացած ենք, որ վերքերը կամոքվեն և մենք կրկին համատեղ կապրենք, հզոր և խաղաղ երկրում»,- նշել է վարչապետը:
Իր հերթին օրվա կապակցության շնորհավորական ուղերձ է հղել նաեւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդ որում ինչպես վրացերենով, այնպես էլ աբխազերեն լեզվով: Նախագահը նշել է, որ աբխազական մշակույթն ու ինքնությունը Վրաստանի բազմերանգության կարևոր մասերից է: Նախագահի խոսքերով աբխազերեն լեզվի պահպանման պատասխանատվությունը կրում է Վրաստանի կառավարությունն ու հասարակությունը: Աբխազ հանրությանը լեզվի տոնի կապակցությամբ շնորհավորել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աբխազերենը վերացող լեզուների թվին է պատկանում: Ըստ Օմբուդսմենի լեզվի պահպանման և զարգացման հարցով պետք է զբաղվի պետությանը: Նանուաշվիլին վստահ է, որ չնայած գոյություն ունեցող անհամար դժվարություններին, ավելի շատ ծրագրեր են հնարավոր իրականացնել այդ ուղղությամբ: Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանի կայքի աշխատանքային լեզուների շարքում արդեն իսկ ավելացվել է աբխազերեն լեզուն, տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը»: Հիշեցնենք, որ աբխազերենը պատկանում է Կովկասյան լեզվաընտանիքի՝ արևմտակովկասյան կամ աբխազա-ադըղական լեզվախմբին: