Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ ծրագրվում է ընդլայնված թեստավորում անցկացնել երկրի ողջ մասշտաբով: Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ ընդլայնված թեստավորումը կվերաբերի տաքսիների վարորդներին, ագրարային շուկաների վաճառողներին, ինչպես նաև տարբեր կրոնական կազմակերպությունների առաջնորդ անձանց: Կիրականացվի ինչպես հակագենի, այնպես էլ PCR թեստավորում:
Գամկղրելիձեն հավելել է, որ կորոնավիրուսով վարակման վիճակագրության համաձայն, էապես պակասել են վարակման դեպքերը, սակայն սա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ից Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանափակում ները մեղմացվել են , հունվարի 3-ից կրկին ուժի մեջ կմտնեն մինչև հունվարի 16-ը: Ըստ կառավարութան, երկամսյա սահմանափակումները կնպաստեն կորոնավիրուսի հաղթահարմանը երկրում, մինչև վակցինան հասանելի կլինի ողջ բնակչության համար: