Վրաստանում նախորդ գիշեր ոստիկանները կարանտինով պայմանավորված սահմանափակումների խախտման 611 փաստ են արձանագրել։ 93 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Նրանք 21:00-ից հետո եղել են դրսում։ Դիմակ կրելու պահանջն անտեսելու համար 518 մարդ է տուգանվել` 20-ական լարիով (մոտ 6 դոլար):
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 28-ն ընկած հատվածում արձանագրվել է խախտման 23 591 դեպք։
Հիշեցնենք` համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` երկրում նոյեմբերի 28-ից խիստ սահմանափակումներ են. պարտադիր է մնում դիմակ կրելն` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, արգելված է երեկոյան 9-ից անց դրսում տեղաշարժվելն` այդ թվում նաև մեքենայով։ Դադարեցված է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը կգործեն առևտրի կենտրոնները։