Կախեթիի ոստիկանությունն անչափահաս աղջկան ապօրինի ազատազրկելու համար ձերբակալել է երեք հոգու:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հետաքննությունը հաստատել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին Լագոդեխիի մունիցիպալիտետում ձերբակալվածներից մեկը ամուսնության նպատակով, երկու այլ անձանց հետ միասին ապօրինաբար ազատազրկել է իր գյուղում բնակվող անչափահաս աղջկա:
Մի քանի օր տևած հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունը հաստատել է «փախցրած» անչափահասի գտնվելու վայրը:
Նախնական համաձայնությամբ խմբի կողմից անչափահասին ազատազրկելու փաստով հետախուզություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ Հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով:
Հանցագործությունը 7-10 տարի ազատազրկում է ենթադրում: