Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1972 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 216 843 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 699 թեստավորում, այդ թվում 7 146 հակամարմինների թեստով, 6 553 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2737 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 194 705 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 2276:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 920
- Աջարիա — 139
- Իմերեթի — 279
- Քվեմո Քարթլի — 112
- Շիդա Քարթլի — 145
- Գուրիա — 30
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 120
- Կախեթի — 117
- Մցխեթա Մթիանեթի — 57
- Սամցխե-Ջավախեթի — 32
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 21: