Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1972 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 216 843 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 699 թեստավորում, այդ թվում 7 146 հակամարմինների թեստով, 6 553 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2737 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 194 705 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 2276:
Կարանտինային գոտում է գտնվում 405 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 149 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1588 պացիենտ: