Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 345 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 214 871 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 560 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 191 968 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր՝ 2 233:
Կարանտինային գոտում է գտնվում 455 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 270 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 600 պացիենտ: