Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3064 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 212 526 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 740 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 188 408 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 2 182:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1 241
- Աջարիա — 191
- Իմերեթի — 497
- Քվեմո Քարթլի — 246
- Շիդա Քարթլի — 244
- Գուրիա — 52
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 264
- Կախեթի — 196
- Մցխեթա Մթիանեթի — 63
- Սամցխե-Ջավախեթի — 53
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 17: