Քութաիսիում Նոր տարվա ոչ մի միջոցառում չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Քութաիսիի քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Պետրե Ադամաձեն: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կարգավորումներից ելնելով, բոլոր տեսակի մշակութային միջոցառումները, հրավառությունները, համերգները, տոնավաճառները չեղարկվում են:
Ադամաձեն վստահեցնում է, որ տնտեսած գումարով սոցիալական միջոցառումներ կֆինանսավորվեն:
«13 000-ից ավելի սննդի փաթեթ կբաժանվի: Բոլոր սոցիալապես անապահով ընտանիքները կստանան սնունդ Քութաիսիի քաղաքապետարանից»,- հայտարարել է Պետրե Ադամաձեն լրագրողների հետ զույցում:
Նրա խոսքով՝ ամանորյա լուսավորման, տոնածառի, այլ կառուցվածքների և լուսավորումների վերականգնման վրա Քութաիսիի բյուջեից մոտ 140 000 լարի կծախսվի: Քաղաքի գլխավոր տոնածառը քաղաքի բյուջեից 15 000 լարիով կֆինանսավորվի: Քութաիսիի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 25-ին: