Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի թեկնածու Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ՝ պատրաստվել են ձեռնարկներ, որպեսզի իրականացվի մոտավորապես 20 000 մանկավարժի վերապատրաստում և դպրոցների 1-6-րդ դասարաններում ուսուցանվեն բնապահպանական խնդիրներ:
«Որպեսզի բնապահպանական քաղաքականությունը լինի ավելի արդյունավետ, ամենակարևորը մեր հասարակության կրթությունն ու տեղեկացվածությունն է: Մեր ծրագիրը, հավանաբար, ամենակարևորն է, որը ենթադրում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսական հարցերի ինտեգրում դպրոցական կրթության մեջ: Առաջիկա 4 տարվա համար մենք մշակել ենք շատ կարևոր ձեռնարկներ, որ վերապատրաստվեն մոտավորապես 20 000 մանկավարժ և դպրոցներում 1-6-րդ դասարաններում ուսուցանվեն բնապահպանական խնդիրներ։ Ծրագրի շնորհիվ մեր երկրի 250 000 աշակերտի մոտ ապագայում բնապահպանության առումով պատասխանատվություն կառաջանա», — հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի թեկնածու Լևան Դավիթաշվիլին: