Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Մեծ Բրիտանիայում արձանագրված կորոնավիրուսի նոր տեսակի դեպքից, վերջին 14 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ճանապարհորդության պատմություն ունեցող բոլոր երկրների քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս 12 օրյա պարտադիր կարանտին կանցնեն:
Համապատասխան որոշում միջգերատեսչական խորհուրդն ընդունել է այսօր տեղի ունեցած նիստին:
Խորհրդի հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիան այնպես էլ չէր մտնում այն 18 երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար համապատասխան պայմաններով թույլատրվում էր մուտք գործել երկիր: Մեծ Բրիտանիայի հետ Վրաստանը այս տարի չի վերականգնել նաև ուղիղ ավիահաղորդակցությունը: