Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է:
Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: Աշխատանքային օրերին իրականացվում է ավելի քան 20 հազար թեստ: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 184 668 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 333
- Աջարիա — 84
- Իմերեթի — 111
- Քվեմո Քարթլի — 67
- Շիդա Քարթլի — 78
- Գուրիա — 23
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 41
- Կախեթի — 35
- Մցխեթա Մթիանեթի — 35
- Սամցխե-Ջավախեթի — 17
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: