Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում 23 միլիոնատեր պատգամավոր կա: Խորհրդարանի 150 պատգամավորներից, նրանց կողմից լրացված հայտարարագրերի համաձայն, 23-ը՝ այսինքն ամեն 7-րդ պատգամավորը, միլիոնատեր է:
Ամենաշատ միլիոնատեր պատգամավորներ իր կազմում ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ նրանք թվով 14-ն են: Իշխող կուսակցությանը հաջորդում է «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքը, որտեղ համամասնական ցուցակով ընտրված 5 միլիոնատեր պատգամավոր կա: «Լելո» կուսակցությունում 2 միլիանատեր կա, «Եվրոպական Վրաստանում» և «Հայրենասերների դաշինքում» մեկական:
Միլիոնատեր պատգամավորներ չունեն «Քաղաքացիներ» և «Գիրչի» կուսակցությունները:
«Վրացական երազանքի» միլիանատերերերն են.
- Գիորգի Գախարիա,
- Բեքա Օդիշարիա,
- Գիորգի Ամիլախվարի,
- Գոչա Էնուքիձե,
- Նինո Ծիլոսանի,
- Էլգուջա Գոցիրիձե,
- Իրակլի Խախուբիա,
- Պաատա Կվիժինաձե,
- Վասիլ Չիգոգիձե,
- Վիկտոր Սանիկիձե,
- Զաալ Դուգլաձե,
- Թամար Տալիաշվիլի,
- Իսկո Դասենի,
- Անտոն Օբոլաշվիլի։
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինք՝
- Կախաբեր Օքրուաշվիլի,
- Կոբա Նաղոփիա,
- Մանուչար Կվիրկվելիա,
- Նատո Չխեիձե,
- Ցեզար Չոչելի:
«Լելո» կուսակցություն
- Մամուկա Խազարաձե,
- Բադրի Ջափարիձե։
«Եվրոպական Վրաստան» կուսակցություն՝
- Արմազ Ախվլեդիանի։
«Հայրենասերների դաշինք» կուսակցություն՝
- Ավթանդիլ Էնուքիձե։
Նյութի աղբյուր՝ radiotavisuplepa.ge