Այսօրվանից Վրաստանի խորհրդարանում սկսվում են կառավարության նոր կազմի լսումները:
Այսօր համապատասխան նախարարների թեկնածուներին կլսեն խորհրդարանի ֆինանսա-բյուջետային, ագրարային հարցերի, ոլորտային տնտեսության և տնտեսական հարցերի, շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների և համայնքային քաղաքականության և ինքնակառավարման կոմինետերում:
Վաղը տեղի կունենան լսումներ Եվրոպայի հետ ինտեգրացիայի, սփյուռքի և կովկասյան հարցերի և արտաքին հարաբերությունների կոմիտեների նիստերը, որտեղ կլսեն ԱԳ նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիին:
Կառավարության անդամների լսումներից հետո, դեկտեմբերի 24-ին հարցը կդրվի լիագումար նիստի քննարկման:
Կառավարության անդամների թեկնածուները Գիորգի Գախարիայի գլխավորությամբ հետևյալն են՝
- Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
- Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
- Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին,
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
- Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանին,
- Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
- Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
- Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։