Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ 300 լարիի միանվագ օգնություն է ստացել 54 հազար քաղաքացի: Այս մասին Գախարիան հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում:
«Նոյեմբերի 28-ին սկսված սահմանափակումներին ի պատասխան, Վրաստանի կառավարությունը հայտարարեց քաղաքացիների նպատակային օգնության 4-րդ փուլը: Այսօրվա դրությամբ, 300 լարիի միանվագ օգնություն ստանալու համար գրանցվել է ավելի քան 65 հազար դիմում, որոնցից 54 հազար դիմումն արդեն բավարարվել է: Իհարկե, մեր քաղաքացիների բոլոր դիմումները մենք մինչև նոր տարի կբավարարենք»,- հայտարարել է Գախարիան:
Վրաստանի կառավարության սոցիալական աջակցության ծրագրի մասին մանրամասն նյութում՝