Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով Չեխիայում է

giorgi-kvirikashviliՎրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին  փետրվարի 22-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի հանրապետություն:

Ինչպես  «Interpressnews»  հայտնել են վարչապետի մամլո գրասենյակից` Չեխիայի հանրապետության կառավարության պալատում  դիմավորման  պաշտոնական արարողությունից հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է  իր չեխ գործընկեր  Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Այնուհետև պատվիրակությունների միջև ընդլայնված  կազմով  բանակցություններ են տեղի ունեցել:

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում է ունենալու նաև Չեխիայի Բարձրագույն  ուսումնական հաստատություններում սովորող  վրացի երիտասարդների հետ:  Պատվիրակության  կազմում են նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և Արտաքին գործերի փոխնախարար  Գիգի Գիգիաձեն: Այցը կավարտվի  փետրվարի քսաներեքին:

 

Թողնել պատասխան