Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3487 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 198 387 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2495 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 167 281 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 1922:
Կարանտինային գոտում է գտնվում 622 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6721: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2461 պացիենտ: