Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3837 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 194 900 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3105 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 164 786 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 1883:
Կարանտինային գոտում է գտնվում 969 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6710 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2734 պացիենտ: