Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Վրաստանը բարելավել է դիրքը 7 հորիզոնականով՝ զբաղեցնելով 16-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անդրադառնալով այս փաստին, ասել է, որ սա ցանկացած ներդրողի համար կարևոր ցուցիչ է։
«Վրաստանը դառնում է առաջատար երկրներից մեկը․մեկ տարվա ընթացքում բարելավել դիրքերը 7 կետով, սա շատ կարեւոր փոփոխություն է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Համաշխարհային բանկի «Doing Business 2017» զեկույցում ասվում է, որ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանում բարձր վարկանիշ ունեցող երկրների շարքում Վրաստանը 3-րդ տեղում է՝ Մակեդոնիայից եւ Լատվիայից հետո։