Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրությունն, ըստ մասնագետների` հուսադրող է. նկատվում է վարակի դեպքերի նվազում, սակայն մահացության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ:
Վերջին օրվա` 1 337 նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Թբիլիսիին: Վերջին 24 ժամում 6554 թեստ է արվել, որոնցից 3 064-ը` հակամարմինների, 3 490-ը` ՊՇՌ թեստեր։
Կորոնավիրուսի դեպքերի տարածվածությունն ըստ շրջանների հետևյալ պատկերն ունի.
Աջարիա-212,
Իմերեթի – 147,
Քվեմո Քարթլի – 168,
Շիդա Քարթլի – 48,
Գուրիա – 16,
Սամեգրելո– 74,
Կախեթի – 41,
Մցխեթա-Մթիանեթի – 41,
Սամցխե-Ջավախք – 18,
Ռաճա- 1:
Ներկայումս Վրաստանում 27 517 ակտիվ դեպք կա: Հիվանդանոցներում բուժվում է 6 912 մարդ, 986 –ը կարանտինի գոտում է, 48 685 – ինքնամեկուսացած, 17 719 մարդ տնային բուժում է ստանում: 1 087 պացիենտի վիճակը ծանր է, 465 մարդու արհեստական շնչառական սարք է միացված: