Վրաստանը «Ռեմդեսիվիրի» 4000 սրվակ է ձեռք բերել` covid-19-ի բուժման նպատակով

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով` Քովիդով հիվանդ պացիենտների բուժման նպատակով Վրաստանը ձեռք է բերել «Ռեմդեսիվիրի» 4000 սրվակ: 

Մեկ պացիենտի բուժման համար անհրաժեշտ է 6 սրվակ, հետևաբար գնված չափաբաժինը բավական է դեռևս միայն 660 հիվանդի համար: Դրանք նշանակվելու են այն պացիենտներին, որոնք  հոսպիտալացված են, թթվածնից կախում ունեն, ու նրանց վարակումից հետո չի անցել 12 օր:

«Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը չի նշանակվի հիվանդությունը թեթև տանող պացիենտներին, նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Նշանակում անելու որոշումն ընդունվելու է հատուկ հանձնաժողովի կողմից:  «Ռեմդեսիվիրը» միջազգային առաջատար ինստիտուտների վերջին խորհրդատվություններից է, կորոնավիրուսի  դեմ պայքարում  ավելի քան 150 դեղամիջոցներից: Դեղամիջոցը Վրաստանում կլինի մինչև տարեվերջ: