Թբիլիսիիում ձյան մաքրման աշխատանքներն սկսված են։ Քաղաքապետ Դավիթ Նարմանիան հոկտեմբերի 26-ի նիստի ընթացքում մի շարք հանձնարարականներ է տվել «Թբիլսերվիս» խմբին։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Թբիլիսիի արվարձաններում երեկվանից տեղացող ձյունը չխոչընդոտի քաղաքացիների տեղաշարժին։ «Ծառայությունը շարունակում է ձնամաքրման ու փողոցների աղ ու ավազով մշակման աշխատանքները»,-ասել է Նարմանիան՝ կոչ անելով նաև քաղաքի գամգեբելիներին (տեղական կառավարման գործադիր մարմնի ղեկավարներին) զբաղվել սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման խնդրով։
Նարմանիան ասել է, որ «մեր քաղաքացիները առանց խնդիրների պետք է հաղթահարեն ձմեռը»: