Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ Թբիլիսիի Երիտասարդական պալատի դիմաց 5 ընդդիմադիր կուսակցություններ ստորագրել են 3 փաստաթուղթ:
- առաջին փաստաթուղթը ընդդիմության ընդհանուր հայտարարությունն է, ըստ որի նրանք չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ներկայացնում են պահանջ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ,
- երկրորդ փաստաթուղթը այն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են մանդատներ, սակայն հրաժարվում են դրանցից և խորհրդարան մտնելուց,
- երրորդ փաստաթղթով առանձին կուսակցությունների կողմից արվում է հայտարարություն, որով վերջիններս դիմում են ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիային՝ կուսակցությունների ցուցակների վերացման պահանջով:
Հուշագիրը Երիտասարդական պալատի բակում ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը՝
- «Լելոն Վրաստանի համար»,
- «Լեյբորիստական կուսակցություն»,
- «Եվրոպական Վրաստան»,
- «Ռազմավարություն Շինարար»
- «Ազգային շարժում»։
Ընդդիմության կազմակերպած միջոցառմանը չեն մասնակցել «Գիրչին», «Հանրապետական կուսակցությունը», «Ալեկո Էլիսաշվիլի — քաղաքացիները» և «Հայրենասերների դաշինքը», սակայն այս կուսակցությունները նույնպես չեն պատրասվում մտնել խորհրդարան:
լուսանկարը՝ publika.ge