Աշխատանքի տեսչության բաժնի պետ Բեքա Փերաձեի հայտարարությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում դադարեցվել է 43 օբյեկտի տնտեսական գործունեությունը, իսկ 2 օբյեկտ տուգանվել է:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ստուգվել է 631 օբյեկտ, 408-ի վերաբերյալ տրվել են բանավոր և գրավոր հանձնարարականներ, տուգանվել է 2 օբյեկտ, դադարեցվել է 43 օբյեկտի աշխատանքը: Նորից ստուգում է իրականացվել 156 օբյեկտում»,- հայտարարել է Փերաձեն:
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքի տեսչությունը ընդհանուր առմամբ ստուգվել է 26 231 օբյեկտ:
Հիշեցնենք՝ Վրաստանում նոյեմբերի 28-ին ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, համաձայն որոնց՝ ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցել են առաքման ծառայության, արգելվում է մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը և այլն:
Սահմանափակումների մասին ավելի մանրամասն նյութում.