Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով առաջին անգամ անցել է Չինաստանի ուղղությամբ ընթացող գնացքը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով Չինաստանի ուղղությամբ բեռների տեղափոխումը առաջին անգամ իրականացել է: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ գնացքը դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Վրաստան է մուտք գործել, որը Թուրքիայի Ստամբուլ քաղաքից դուրս էր եկել դեկտեմբերի 4-ին:

Նախարարության հայտարարությամբ՝ իրադարձությունը աննախադեպ է, քանի որ մինչ այդ միջին տրանսպորտային միջանցքի օգնությամբ բեռները Չինաստանից Եվրոպայի ուղղությամբ էին տեղափոխվում:


Հիշեցնենք՝ Թուրքիայից շարժված գնացքն անցնելու է երկու մայրցամաք, երկու ծով և 5 պետություն, այդ թվում Վրաստանը: Գնացքը անցնելու է 8693 կմ ճանապարհ և Չինաստան է հասնելու 12 օրվա ընթացքում:

Գնացքը ուղղություն է վերցրել Ստամբուլի եվրոպական մասից, այն Մարմարա թունելով կանցնի Քոջաելի նահանգը, մայրաքաղաք Անկարան և Արևելյան Կարսի նահանգը, Վրաստանի սահմանը հատելուց հետո կանգ կառնի Ախալքալաքի կայարանում: Այնուհետև այն ուղևորվելու է Ադրբեջան և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղով և Ղազախստանով մուտք կգործի Չինաստանի Սիան նահանգ:

Թուրքիայից Չինաստան մեկնող գնացքը վաղը կհասնի Վրաստան