«Գենդերային խտրականությունը աշխատանքային պայմաններում — Քվեմո Քարթլիի շրջան»
«Ալիք մեդիայի» կազմակերպմամբ՝ Եվրոպական միության և «Վրաստանում կանանց հիմնադրամի» աջակցությամբ, կանցկացվի վեբինար «Գենդերային խտրականությունը աշխատանքային պայմաններում» թեմայով:
Վեբինարը կվարի Union Freya-ի գործադիր տնօրեն և կանանց աշխատանքային իրավունքների թեմայով դասընթացավար Քեթևան Մուրղուլիան
Վեբինարը նախատեսված է Քվեմո Քարթլիում բնակվող կանանց համար:
- Մեկօրյա վեբինարը կանցկացվի առցանց՝ երկու տարբեր խմբերում, դեկտեմբերի 12-ին և 13-ին,
- Սկիզբը՝ ժամը 19:00-ին,
- Տևողությունը՝ 1 ժամ,
- Աշխատանքային լեզուն վրացերեն է (ապահովված կլինի հայերեն և ադրբեջաներեն թարգմանություն),
- Մասնակցությունն անվճար է։
Հարցերի դեպքում կապ հաստատեք հետևյալ հասցեով՝ 4genderequlity@gmail.com
Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացին, խնդրում ենք լրացնել հայտը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf-xMODQSTam-_RW0L3MIrc-pSt9iUz66LcJDLKewUqiiB8SA/viewform