Վրաստանում, 2017 թվականից կարգելվի հյուրանոցներում, ինչպես նաև այլ հասարակական վայրերում ծխելը կարգելվի:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող Վրացական երազանքը ներկայացնող Գուգուլի Մագրաձեն` դեռևս այս տարվա ամռանը:
Պատգամավորն առաջարկել էր ծխելու ընդհանուր արգելք սահմանել ընդհանուր օգտագործման տրանսպորտում, ռեստորաններում, հյուրանոցներում, բար-սրճարաններում, մի խոսքով` բոլոր շինություններում, բացառությամբ բնակարանները և բանտերը: Պահանջները մտան օրենքի փոփոխության փաթեթ, սակայն տնտեսվարողներինժամանակ տրվեց, որպեսզի ծխելու համար հատուկ տեղեր նախատեսեն, կամ ձեռք առնեն ծխելն արգելող միջոցառումներ: Նախաձեռնությունը ներառում է նաև պատուհանների, ցուցանակների, հասանելի այլ վայրերում ծխախոտային ապրանքների, ծխելու համար նախատեսված ապրանքների և աքսեսուարների տեղադրումը: Բացի այդ պետք է ծխախոտի իրացման կետերի և կրթական հաստատությունների միջև հեռավորությունը 50 մետրից հասցնել 100 մետրի:
- 2005 թվականին Վրաստանն ընդունեց մթերային և գյուղատնտեսական շուկաներում ծխախոտի վաճառքի արգելման մասին օրենքը` թույլատրելով վաճառք միայն խանութներում:
- 2006-ին արգելվեց հասարակական վայրերում ծխելը:
- 2011-ին ուժի մեջ մտավ ծխախոտային արպրանքի իրացման նոր օրենքը:
Մինչ այս Վրաստանում ծխել արգելված է միայն հանրային կենտրոններում, բուժհիմնարկներում, կրթական հաստատություններում և բոլոր պետական հիմնարկներում, հասարակական տրանսպորտում և սննդի այն օբյեկտներում, որտեղ արգելված է ալկոհոլի վաճառքը:
Այս ցանկի մեջ մտնող շինություններում սեփականատերերը պարտավոր են հատուկ տեղեր հատկացնել, որոնք ունեն օդափոխման համակարգ: Օրենքով արգելված է նաև անչափահասին ծխախոտային ապրանքի վաճառքը: Երեխաներին ծխախոտի վաճառքի դեպքում տնտեսվարողը ստիպված կլինի 50 լարի տուգանք վճարել, ճիշտ այնքան, որքան նախատեսված է կրթական կենտրոնների մոտակայքում ծխախոտի վաճառքի համար: Մյուս վայրերում ծխելու համար տուգանքը ֆիզիկական անձանց համար 5-10, կազմակերպությունների համար` 200 լարի է:
Վրաստանում ծխող է համարվում ընդհանուր բնակչության 30 տոկոսը, տարեցտարի ավելանում է ծխող կանանց թիվը: Վրաստանում տարեկան ավելի քան 500 միլիոն տուփ ծխախոտ է վաճառվում`ընդհանուր մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ: Կապված ակցիզային դրոշմանիշների հետ, այս տարի Վրաստանում ծխախոտային ապրանքատեսակների գներն աճել են միջինը 20-25 %-ով: Սրան հակառակ, ամենատարածված ապրանքատեսակներից երկուսը` Winston և Kent-ը իջեցրել են գները, սա ֆիրմաների մարկետինգային բաժինների որոշումն է:
Ներկայումս բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկնեը կարող են անարգել Վրաստանի սահման անցկացնել 200 սիգարետի, 50 սիգարի գլանակ, 250 գրամ թութուն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը փաստում է, որ Վրաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 11 հազար մարդ (օրական 30 մարդ): Նրանցից 3000-ը այսպես կոչված պասիվ ծխողներն են: