Վրաստանի Աշխատանքի տեսչության բաժնի ղեկավար Բեքա Փերաձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված կարգավորումների պահպանման վերահսկողության նպատակով, դեկտեմբերի 4-6-ի տվյալներով տուգանվել է 3 օբյեկտ:
Փերաձեի խոսքով՝ 2 օրվա ընթացքում ստուգվել է 1986 օբյեկտ, որոնցից 1900-ը սահմանված կարգերը պահպանելու բանավոր զգուշացում է ստացել:
Երկրում ընդհանուր հաշվով ստուգվել է 24 518 օբյեկտ, տուգանվել է 10-ը, դադարեցվել է 5 792 օբյեկտի աշխատանք: