Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տուգանել է 58 061,76 լարիով` նախընտրական/քաղաքական գովազդի տեղադրման և տարածման` օրենքով սահմանված կանոնները կրկնակի խախտելու համար:
Ինչպես հանձնաժողովից են բացատրել` հեռարձակողը տեղեկացված է եղել, որ նախընտրական գովազդը պետք է եթերում հայտնվեր երկրորդ փուլի նշանակման հաջորդ օրը, այսինքն նոյեմբերի 16-ից:
Չնայած պահանջին` ընդդիմադիր հայացքներ ունեցող հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 6-ին և 7-ին հեռարձակվել են «Ուժը միասնության մեջ է» և «Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր ուժերի վճարովի քաղաքական գովազդները:
Հեռարձակման օրենքը խախտելու համար 2500 լարիով տուգանվել են նաև GDS TV и «Ռուսթավի 2» ընկերությունները: Պատճառը` ցերեկային ժամերին արգելված ֆիլմերի և սերիալների հեռարձակումն է։