Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4260 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 147 636 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 947 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 124 568 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 1 387:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1676
- Աջարիա — 525
- Իմերեթի — 591
- Քվեմո Քարթլի — 351
- Շիդա Քարթլի — 294
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 274
- Կախեթի — 166
- Գուրիա — 131
- Մցխեթա Մթիանեթի — 134
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 30
- Սամցխե-Ջավախեթի — 88: