Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են հնչում, հատկապես բիզնես սեկտորի ներկայացուցիչների կողմից: Վերջիններս պարբերաբար հանդիպում են պահանջում կառավարության հետ՝ սահմանափակումները վերանայելու ու առավել հարմարավետ պայմաններ սահմանելու նպատակով: Հարցին անդրադարձել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, որը նշել է՝ սահմանափակումներն անհնար է որևէ փոփոխության ենթարկել.
«Բիզնեսի ոլորտի հետ Տնտեսական խմբի կողմից բազմաթիվ հանիպումներ են կազմակերպվել, ներգրավված է եղել նաև Առողջապահության նախարարությունը և մեր ողջ թիմը, միջազգային փորձագետների հետ միասին. մանրամասնորեն զրուցել ենք, բացատրել, թե ինչու է այսօրվա դրությամբ առավել կարևոր նման սահմանափակումներ սահմանելը: Ինչ վերաբերում է արտոնություններին, տնտեսական թիմն աշխատում է հարցի շուրջ: Եթե լրացուցիչ հարցեր առաջանան, մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ հանդիպել ու բացատրություն տալ»,- ասել է Տիկարաձեն: