Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեի հայտարությամբ, Ադրբեջանը Վրաստանին 100 տոննա հեղուկ թթվածին է նվիրել: Նրա խոսքով՝ հումանիտար օգնության մի մասը արդեն Վրաստանում է և այն կբաշխվի երկրի տարբեր կլինիկաներում:
Վրաստանի դեսպանն Ադրբեջանում շնորհակալություն է հայտնում ադրբեջանական Baku steel կազմակերպությանը, որը Վրաստանի քովիդ հիվանդանոցներին 100 տոննա հեղուկ բժշկական թթվածին է նվիրել: Դեսպանատան տեղեկությամբ, նույն կազմակերպությունը նշված ապրանքի տեղափոխումը Վրաստան ևս ապահովել է:
Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ պանդեմիայի սկզբից ի վեր, բուժհաստատությունների կողմից հեղուկ թթվածնի կիրառումն աճել է: